Ֆրանսիացիները վայելում են կյանքը, նկարում են սիրուն ֆիլմեր և… չեն գիրանում բագետներից: Նրանք նույնքան հպարտ են ազգային կինոյով, որքան հեղափոխությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ:
Ներկայացնում ենք ամենաֆրանսիական ֆիլմերից 5-ը:
1. На последнем дыхании / À bout de souffle, 1960
ռեժ.՝ Ժան Լյուկ Գոդար
Ժան Լյուկ Գոդարի դեբյուտային ֆիլմը դարձավ ֆրանսիական կինոյի չափանիշը: Ժան Սեբերգը մարմնավորում է ուսանող լրագրողի, ով ոստիկանությունից փախած Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ մեքենաներ է գողանում: Նրանք միասին գնում են Իտալիա՝ պատժից խուսափելու և իրենց կյանքը վայելելու:
Գոդարը սցենարը գրել է Ֆրանսուա Տրյուֆոյի հետ նկարահանվելուց մեկ օր առաջ, իսկ որոշ երկխոսություններ ամբողջությամբ իմպրովիզացվել են դերասանների կողմից: Գոդարն իր ֆիլմում խախտում է դասական կինոյի բոլոր կանոնները՝ արհեստական լուսավորություն չի օգտագործում, ամեն ինչ նկարում է ձեռքի տեսախցիկով, մոնտաժում է ֆիլմը: Դերասանները մեկ-մեկ նայում են տեսախցիկին՝ կարծես հեռուստադիտողին հիշեցնելով, որ այս ամենն ընդամենը ֆիլմ է: «Վերջին շնչովը» Գոդարի դասականն է և ֆրանսիական նոր ալիքի առաջին ֆիլմերից մեկը:
2. Дневная красавица / Belle de jour, 1967
Այս ֆիլմի օգտին երկու փաստարկ ունենք՝ Կատրին Դենյովը և Իվ Սեն Լորանի զգեստները: Դենյովն այստեղ մարմնավորում է մի երիտասարդ կնոջ, որը սիրում է իր ամուսնուն, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում քնել նրա հետ: Նա իրագործում է էրոտիկ ֆանտազիաները հասարակաց տանը, որտեղ ազատ ժամանակ աշխատանքի է անցնում: Ցերեկը նա կատարյալ տնային տնտեսուհի է, երեկոյան՝ մարմնավաճառուհի: Ֆիլմը նկարահանվել է 60-ականների սեռական հեղափոխության ժամանակ և դարձել այդ դարաշրջանի վկայությունը՝ պահպանողականությունն անցյալում էր, իսկ ապագան՝ սեռական ազատության համար: