Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճեց Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը:
Իսպանացին եզրափակիչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին, որը 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Եզրափակիչը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:
Իտալացին նախորդ տարի նվաճել էր Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը:
Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակիչում:


