1.«Կյանքը հիասքանչ է»
La vita è bella
Իտալական ֆիլմ, որի գլխավոր հերոսը նաև ֆիլմի ռեժիսորն է. խոսքս Ռոբերտո Բենինիի մասին է: Ֆիլմը 1997 թվականին է նկարահանվել, այն տրագիկոմեդիա է, որտեղ շատ հուզական է ներկայացված հոր և տղայի կապը: Երկրորդ Համաշխարային պատերազմի ընթացքում հրեաներին ուղղարկում են գաղութ, նրանց մեջ են լինում հայր ու որդի: Ֆիլմի ամբողջ ընթացքում հայրը ամեն բան անում է, որպեսզի երեխան կարծի, թե այդ ամենը խաղ է, որտեղ կհաղթի թշնամուց ամենալավ թաքնվողն ու մրցանակ կստանա՝ մի մեծ տանկ:

2.«Մամա»
mother!
2017 թվականի սարսափ ֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են Ջենիֆեր Լոուրենսը և Խավիեր Բարդեմը: Երիտասարդ ամուսնական զույգի հանգիստ և միապաղաղ կյանքը վտանգի տակ է. անծանոթ հյուրերի հայտնվելու պահից նրանց կյանքում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում:
![]()
3.«Արևադարձ»
Midsommar
2019 թվականի սարսափ ժանրի ֆիլմ է, որի ռեժիսորն է Արի Աստերը: Ամառային արևադարձը հնագույն տոն է, որը բոլոր մշակույթներում պարուրված է խորհրդավոր լուսապսակով: Քաղաքակիրթ աշխարհից կտրված շվեդական բնակավայրում այս օրը անցկացվում են դարավոր ավանդույթներով բացառիկ արարողություններ: Հենց այնտեղ է գնում ամերիկյան մարդաբանների մի խումբ՝ երիտասարդ ուսանողներ: Սակայն նրանց ժամանելուց անմիջապես հետո ընկերները պարզում են, որ տեղական ծեսերը ամենևին էլ անվնաս չեն:

4.«Սենյակ»
Room
Ֆիլմ, որը պետք է դիտել: Այն 2015 թվականին է նկարահանվել, սյուժեի առանցքում մոր և որդու փոխհարաբերություններ են: 17 տարեկան հասակից Ջոյը Նիկի կողմից փակված է եղել սենյակում, որը գտնվել է իր տան բակում գտնվող փոքրիկ ամբարում։ Այնտեղ ծնվել և մեծացել է նրա որդին՝ Ջեքը, որը ոչ մի անգամ չի լքել սենյակը և տեսել է արտաքին աշխարհը միայն հեռուստացույցով։

5.«Հրաշք»
Wonder

Հրաշալի ֆիլմ, որ կարելի է դիտել երեխաների հետ: Ֆիլմ է, որից վստահաբար կարելի է սովորել: Օգոստոսը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ (Թրեչեր Քոլինզի Սինդրոմ), որի պատճառով նրա դեմքը դեֆորմացվել է։ Մի կողմից, նա իր հասակակից տղաների նման է՝ սիրում է իր ընկերներին ծննդյան տարեդարձերին գնալ, համակարգչային խաղեր խաղալ, «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուն է, նաև խաղում է իր շան հետ, վիճում և հաշտվում է ավագ քրոջ հետ։ Իսկ մյուս կողմից, նա իր տարիքի մյուս տղաների նման չէ։ Առաջին հերթին, Օգոստոսը երբեք չի հաճախել սովորական դպրոց` առաջին դասարանից տանը նրա հետ զբաղվում էր մայրը։ Երկրորդ, Օգոստոսը 27 վիրահատության է ենթարկվել։ Շատ հազվադեպ, բայց երբեմն հանդիպող գենետիկական սխալի պատճառով, Օգոստոսը չունի դեմք։ Եվ նման տղան պետք է գնա դպրոց։ Առաջին անգամ։ Սովորական երեխաների մոտ։

