Logo

Fastex Պրեմիեր լիգա. 5 գոլ և կամային հաղթանակ «Հանրապետական» ստադիոնում

17:16 / 03.12.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Արարատ» - «Վեստ Արմենիա» խաղը գոլառատ է ստացվել և ավարտվել է հյուրեր հաղթանակով` 3-2 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը բացել է «Վեստ Արմենիայի» խաղացող Մարտին Գրիգորյանը, որի գոլին դուբլով պատասխանել է հյուրերի կոտդիվուարցի հարձակվող Հիլարիոն Գուռը:

Երկրորդ կեսում Պատրիկ Պապյանի թիմը կամային հաղթանակ է կորզել: Աչքի են ընկել Զախար Տարասենկոն և Արթուր Քարտաշյանը: Վերջինս հաղթական գոլը խփել է 87-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենիան» վաստակել է 17 միավոր, շրջանցել «Արարատին» (15 միավոր) և բարձրացել 8-րդ տեղ:

Fastex Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Արարատ» – «Վեստ Արմենիա»՝ 2-3

Հիլարիոն Գուռ, 14, 20 – Մարտին Գրիգորյան, 13, Զախար Տարասենկո, 58, Արթուր Քարտաշյան, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա