Լինես հայտնի դերասան, երգիչ կամ ռեժիսոր, միևնույն է արդարադատությունից չես խուսափի՝ համենայնդեպս ԱՄՆ-ում…
Ձեզ ենք ներկայացնում հոլիվուդյան «բանտարկվածների» լավագույն հնգյակն, որը ժամանակին ստիպված է եղել պատասխան տալ օրենքի առաջ:
1.Քվենտին Տարանտինո

Ռեժիսոր Քվենտին Տարանտին ստիպված է եղել լայն ժպտալ ոչ միայն կարմիր գորգի վրա՝ ողջունելով իր երկրպագուներն, այլ նաև ոստիկանական ֆոտոխցիկին: Ինչու՞… 2000 թվականի օգոստոսին նա ձերբակալվել է ոչ իրական վարորդական իրավունքով մեքենա վարելու համար: Բայց այս թեթև գործը դեռ չբացված լուծվել է 871 դոլար տուգանքի վճարումով և ընկերների միջամտությամբ, այլապես ռեժիսորը ստիպված էր լինելու մի քանի օր անցկացնել ճաղերի ետևում:

2.Դեյվիդ Բոուի

Դեյվիդ Բոուին ձերբակալվել է իր լավագույն ընկերոջ հետ 1976 թվականի մարտի 22-ին համերգից հետո: Ձերբակալման պատճառը թմրանյութերի օգտագործումն էր: Ձերբակալման ժամանակ երգչի մոտ հայտնաբերվել է 200 գրամ թմրանյութ, որն ոստիկանության կողմից առգրավվել էր:
3.Միքի Ռուրկ

Այս փաստը գուցե նորություն չէ դերասանին ճանաչողների համար: 1994 թվականի հուլիսի 26-ին Միքի Ռուրկը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, դերասանը ծեծել էր հիմա արդեն իսկ նախկին կնոջը՝ Քերրի Օտիսին:

4.Շեր

Շերը ձերբակալվել է 1959 թվականի հունվարի 27-ին՝ մեքենա վարելու համար։ Այդ ժամանակ նա անչափահաս է եղել և առանց վարորդական իրավունքի:
5.Ֆրենկ Սենատրա

Հայտնի սրտակեր և միաժամանակ սիրո երգիչ Ֆրենկ Սենատրան հայտնվել է այս ցանկում, որովհետև ալկոհալի ազդեցության տակ փորձել է գայթակղել մի կնոջ՝ խոստանալով, որ կամուսնան նրա հետ: Կնոջը դուր չի եղել գինովցած երգչի առաջարկը և ոստիկանություն է դիմել: Երգչի երկրպագուհիները հաստատ ասել են՝ բա մենք չլինեինք այդ կնոջ փոխարեն… Ի դեպ, Ֆրենկ Սենատրան ստիպված է եղել անցկացնել ճաղերի ետևում 16 ժամ:


