Մինի սերիալները արագորեն դառնում են հանրաճանաչ, և ստեղծողները փորձում են հարուստ սյուժեն հնարավորինս սեղմ տեղավորել մի քանի դրվագում, որպեսզի հեռուստադիտողը կարողանա լիովին վայելել այն, ինչ կատարվում է էկրանին և միևնույն ժամանակ ստիպված չլինի սպասել վեց ամիս կամ ավելի՝ հաջորդ սեզոնը տեսնելու համար:
Ներկայացնում ենք 5 մինի սերիալներ, որոնք հնարավոր է դիտել անգամ մեկ երեկոյի ընթացքում:
1. Good Omens
Մինի սերիալ է՝ բաղկացած վեց սերիաներից։ Այն հիմնված է 1990թ.-ին հրապարակված համանուն նովելի վրա, որի հեղինակներն են Թերի Փրաչեթն ու Նեյլ Գեյմենը: Դեպքերը սերիալում տեղի են ունենում 2018թ.-ին սակայն ֆլեշբեքերի միջոցով հեռուստադիտողը կարող է անցնել գրեթե բոլոր նշանակալից ժամանակաշրջանների միջով: Սերիալի հերոսները, բազմաթիվ դարերի ընթացքում ընկերացած, չարք Քրոուլինն ու հրեշտակ Ազիրաֆելն են, որոնք փորձում են անել ամեն բան Արմագեդոնը կանգնեցնելու համար: Նրանք պետք է գտնեն Նեռին ու թույլ չտան որպեսզի դրախտն ու դժոխքը բախվեն հսկայական պատերազմում: Սա անելու նրանց պատճառը մեկն է՝ երկուսն էլ սիրում են երկրային վայելքները:
2. Patrick Melrose
Սերիալը մեծահարուստ, ինքնահավան ալկոհոլիկ Պատրիկի մասին է, որը շատ դաժան մանկություն է ունեցել. հայրը նրան վատ է վերաբերվել, իսկ մայրը ոչ մի կերպ չի միջամտել: Տղան մինչ օրս տառապում է թերարժեքության բարդույթով և իր ցավը խեղդում է ալկոհոլի ու թմրանյութերի մեջ: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄն-ում:
3. Olive Kitteridge
HBO-ի 4 մասանոց մինի սերիալ, որը պատմում է Օլիվիայի կյանքի մասին: Օլիվիան դպրոցի ուսուցչուհի է, խիստ և մի փոքր դաժան կին, ով տանջում է իր չորությամբ ամուսնուն և որդուն: Ի՞նչն է պատճառը, որ Օլիվիան չի կարողանում երջանիկ լինել, ո՞վ է մեղավոր: Բարդ ու պարզ մարդկային երջանկության և հարաբերությունների մասին պատմող հրաշալի մինի-սերիալ:
4. Chernobyl
Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները: Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր… 1988 թ. Վալերի Լեգասովն պատմում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք ու թաքցնելով, ինչից հետո էլ ինքնասպան լինում իր տանը:
5. Houdini
Հանրահայտ իլյուզիոնիստ, մոգ, հիպնոսի վարպետ Հարրի Հուդինիի կյանքի մասին պատմող այս մինի-սերիալը դուր կգա բոլորին: Աղքատ հրեաների ընտանիքում ծնված փոքրիկը տեսնում է մի աճպարարի և հիանում նրա վարպետությամբ: Հենց այդ օրվանից էլ որոշում է աճպարար դառնալ: Աշխարհի ամենահայտնի աճպարարներից մեկի կյանքի պոտմությունն այս մինի-սերիալում: