Logo

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
shiroo - 5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Հովհաննես Շիրազի կյանքը լիքն է հետաքրքիր, երբեմն դրամատիկ, տեղ-տեղ զավեշտալի պատմություններով, որոնցից մի քանիսն առանձնացրել են՝ ստորև։

Որբանոցը, փախուստը, ճակատագրական գողությունը …

Հովհաննեսը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Շիրազը ձեռքի շնորհք ուներ. խմորից արձանիկներ էր սարքում. հենց այդ արձանիկներով էլ մի օր կաշառեց որբանոցի դռնապահին ու փախավ… Այդ օրվանից Շիրազի տունը փողոցն էր. ապագա բանաստեղծը քնում էր եկեղեցու կամ ծառի տակ, երբեմն էլ՝ շան բնում։ Հենց այդ օրհասական վիճակում էր Հովհաննեսը, երբ սկսեց գողությամբ է զբաղվել։

Հերթական գողության ժամանակ ապագա պոետը պատահաբար գտավ իր մորը, որն այդ պահին Հովհաննեսի գողության թիրախն էր… հետագայում, մեծ բանաստեղծը  հենց այդ կնոջը պիտի ձոներ իր առաջին գիրքը՝ «Հուշարձան մայրիկիս»-ը։

Շիրազ կեղծանվան մասին…

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

«Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ.

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

Իսահակյանը հեղինակություն էր Շիրազի համար

Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար մեծ հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր իր այն գործերը, որոնք Իսահակյանին դուր չէին գալիս: Սակայն «Աբու-Լալա Մահարի» պոեմում  տեղ գտած «Սրիկա է նա, ով հայր է լինում» միտքը խիստ նեղացրել էր Շիրազին: Վերջինս մի բանաստեղծություն է գրում ու նամակով ուղարկում այն Վարպետին՝ նախապես համոզվելու, որ վերջինս չի նեղանա: Բանն այն է, որ հենց Շիրազի բնորոշմամաբ, այդ բանաստեղծությունը Իսահակյանի պոեմի  «կիսապարոդիան» էր։

«Սրիկա է նա, ով հայր է լինում…
Ավ. Իսահակյան
 
Ինչքան տուն գայի՝ խոցված դառնապես,
Որդիս գառի պես իմ գիրկն էր ընկնում:
Ու մտքիս ձայնն էր դուրս թռչում սրտես.
Երանի՛ նրան, ով հայր է լինում:
 
Վիշտս համբույրով ցրում էր որդիս,
Բացվում էր սիրտս ու թեթևանում.
Դրախտ էր դառնում աշխարհը աչքիս,
Երանի՛ նրան, ով հայր է լինում:
 
Գարուն էր փռում շուրջս ծաղկավառ
Խաղընկերներով որդիս զվարթուն,
Նրանք՝ առվակներ, ես՝ ափերին ծառ,
Երանի՛ նրան, ով հայր է լինում:
 
Երբ կյանքս իջավ խորը ծերություն,
Հողս ներխուժեց հին ոսոխն արթուն,
Բայց ելավ որդիս, դուրս վանեց նրան.
Երանի՛ նրան, ով հայր է լինում:
 
Ու երբ իմ գլխին մահվան բուն վայեց,
Մի բուռ հող դարձա՝ թողած երգ ու տուն.
Հանգչող օջախս որդիս վառ պահեց,
Օ՛, սրիկա է, ով հայր չի լինում»:
Նամակի վերջում առավել քան ակնհայտ է Շիրազի ջերմ վերաբերմունքը Իսահակյանի հանդեպ, նա գրում է.
«Ինչևէ: Համբուրում եմ հայրական լուսե ճակատդ՝ սպասելով»:
Իսահակյանն ու Շիրազը՝ «ինչպես հայր եւ որդի» - Mediamax.am

Շիրազի մանկության աշխատավարձը…

Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Տունը երկար փնտրեցին, բայց վերջնական որոշման այսպես էլ չհանգեցին, և ընտրությունը կատարեց հենց ինքը՝ բանաստեղծը: Նա մատը դրեց այն տան վրա, որի նկուղում ճակատագրի բերումով դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախել է մանկատնից: Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր ևս մեկ փաստով՝ այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ: Շիրազն այդ տունն ընտրելիս՝ պատճառաբանում է.

«…որ Ավոյի տուն գնացողը, իմ տուն էլ գա»…

Ջուր վաճառող տղայի պատմությունը սկասում է հենց այս տան բակից: Մեծ տարիքում վարպետը սիրում էր զբոսնել քաղաքով, հերթական զբոսանքի ժամանակ նրա առաջ մի տարեց մարդ է կանգնում ու հարցնում.

«Դու բանաստեղծ Շիրազն ե՞ս»:
Շիրազն էլ հպարտ-հպարտ, որ տարեց մարդը ճանաչել է իրեն, պատասխանում է.
«Հա՜, ես եմ Շիրազը»:
Պապիկը թեթևացած ասում է՝
«Դե որ դու Շիրազն ես, իմացած եղիր՝ ես քեզ փող եմ պարտք, ա՛ռ, վերցրու էս 10 կոպեկը»:
Բանաստեղծը հանկարծակիի է գալիս՝ ասելով, որ չի ճանաչում այդ պապիկին, բայց վերջինս պատասխանում է.
«Որ դու փոքր էիր ու փողոցում ջուր կծախեիր, ես ջահել տղայի էի, ջուրդ խմում էի, գլխարկդ աչքերիդ էի քաշում ու ոչ մի կոպեկ չէի տալիս ջրի համար: Հիմա իմացել եմ, որ մեծ մարդ ես դարձել, խիղճս տանջում է, որ հետդ այդպես եմ վարվել: Վերցրու էս կոպեկը, որ հոգիս Աստծուն հանգիստ կարողանամ տալ»…
Շիրազը մի կոպեկ է վերցնում պապիկի ձեռքից՝ փոխարենը տալով նրան 10 ռուբլիանոց՝ ասելով.
«Ա՛ռ, հայրի՛կ ջան, վերցրո՛ւ, մի շիշ օղի կգնես ու հաջողությանս կենացը կխմես»…
Հետո բանաստեղծը հանդիպում է ընկերներին ու պարծենալով ասում.
«Ստացել եմ մանկությանս աշխատավարձը»…
%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD %D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%A6 - 5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Շիրազն արտասվում էր Սևակի գերեզմանին…

Ասում են, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծների հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական պատճառը դեռևս  անհայտ է։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են… Պատմում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու բարձրաձայն արտասվել։ Բանաստեղծը գիտակցում ու զհում էր, թե ում է կորցրել հայ ժողովուրդը։ Նա կարծում էր, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։

«Դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», – բղավել է Շիրազը նրա ականջին։ Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

15:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուլեն Լոպետեգին՝ Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

13:31 / 01.05.2025 • Ֆուտբոլ

The Athletic-ը մանրամասներ է հայտնել Անչելոտիի շուրջ իրավիճակից

12:23 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Սիմոնե Ինձագի. «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը»

11:30 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Մեսին չորրորդ խաղում անընդմեջ աչքի չի ընկել գոլային գործողությամբ

10:47 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Թիերի Անրի. «Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ»

04:16 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանը՝ Յամալի մասին. «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա»

03:51 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Մխիթարյանը՝ չեղարկված գոլի ու «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

00:52 / 01.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՉԼ. «Բարսելոնան» ու «Ինտերը» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին, Մխիթարյանի գոլը չեղարկվեց

00:22 / 01.05.2025 • Ֆուտբոլ

Յամալը գերազանցեց Մբապեի ու Գավիի ռեկորդները

23:42 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Marca. Ռոդրիգոն մտադիր է հեռանալ «Ռեալից»

23:15 / 30.04.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Թյուրամը կրնկով հարվածով խփեց կիսաեզրափակիչի պատմության մեջ ամենաարագ գոլը

22:31 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ասիայի ՉԼ. «Ալ Նասրը» սենսացիոն պարտություն կրեց և դուրս չեկավ եզրափակիչ

22:12 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռակիտիչ. «Յամալը մեր ժամանակ չէր լինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ»

21:58 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոլդովայի գավաթ. Սերոբյանի շքեղ գոլն ու «Շերիֆի» հաղթանակը

21:27 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Լոպետեգին կգլխավորի Կատարի հավաքականը

20:56 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոդրին սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ

20:24 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել Արկադիուշ Միլիկի հետ

Պաշտոնական
19:52 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բավարիան» մոտ է Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

19:29 / 30.04.2025 • Թենիս

fastnews-video-icon
Մադրիդ. Շվյոնտեկը հաղթել է Քիզին և կիսաեզրափակիչում է

18:50 / 30.04.2025 • Ֆուտբոլ

AS. Ալոնսոն «Ռեալը» գլխավորելու դեպքում կփորձի թիմ բերել երեք ֆուտբոլիստի

18:22 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Գյունդողան. «Ռյուդիգերը չափն անցավ»

18:00 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Ռեալում» դժգոհ են Անչելոտիի պահվածքից

17:28 / 30.04.2025 • ՍՊՈՐՏ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ

17:19 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Մարկինյոսը կարող է հեռանալ ՊՍԺ-ից

17:02 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթ. «Նոան» դուրս եկավ եզրափակիչ

16:38 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Իսկոն նշել է՝ որն է իր կյանքի կարևորագույն ակումբը

16:17 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Վարդին կարող է մնալ Պրեմիեր լիգայում

15:56 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. ՄՅՈՒ-ի առանցքային խաղացողներից երկուսը վերադառնում է շարք

15:42 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Զեեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

15:07 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Պատմության հետքերով. երբ Մեսին կարող էր դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ

14:21 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Յամալն անդրադարձել է Մեսիի հետ համեմատությանը

13:34 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգասը նոր առաջարկ ունի Իտալիայից, բայց ցանկանում է մնալ «Կոմոյում»

13:12 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

12:58 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Kicker. «Բայերն» Ալոնսոյին փոխարինելու 3 տարբերակ է դիտարկում

12:31 / 30.04.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

11:41 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Դեմբելեի մասնակցությունը պատասխան խաղին հարցականի տակ է»

11:04 / 30.04.2025 • Չեմպիոնների լիգա

Արտետա. «Պիտի հրաշք գործենք Փարիզում»

10:47 / 30.04.2025 • Ֆուտբոլ

Marca. Կտրուկ շրջադարձ. Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

00:54 / 30.04.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթեց «Արսենալին»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ