Անգլերեն կարող եք սովորել նաև սերիալներ և ֆիլմեր դիտելով․ սրանից էլ լավ բա՞ն։ Մասնագետները ևս խորհուրդ են տալիս օտար լեզու սովորելու ընթացքում օրական գոնե մեկ ժամ լսել այդ լեզվով տեքստեր։ Այդ իսկ պատճառով հենց մասնագետները առանձնացրել են մի շարք սերիալներ, որոնք առավել հարմար են անգլերենը սովորելու համար։ Մենք էլ ուսումնասիրելով նմանատիպ մի շարք ցուցակներ, առանձնացրել ենք 5 սերիալ, որոնք կդիտեք մեծագույն հաճույքով և զգալի օգուտով։
Friends
Զվարճալի սերիալ, որը թեթև հումորի և պարզ երկխոսությունների շնորհիվ կօգնի ձեզ արագ ինտեգրվել ամերիկյան անգլերենով ամենօրյա հաղորդակցության միջավայրին: Վեց ընկերներ՝ Ֆիբին, Ռեյչելը, Ջոն, Չենդլերը, Ռոսը, Մոնիկան այս հայտնի սերիալի գլխավոր հերոսներն են։ Երեք աղջիկ և երեք տղա ապրում են սովորական կյանքով՝ միասին ժամանակ են անցկացնում, խնջույքներ կազմակերպում, գաղտնիքներով կիսվում և սիրային դրամաներ ապրում:
Sherlock
Եթե ձեզ հետաքրքրում է բրիտանական անգլերենը, ապա ավելի լավ է ընտրել «Շերլոկ» հեռուստասերիալը՝ այսօրվա ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը։ Գլխավոր դերում երիտասարդ տաղանդավոր դերասան Բենեդիկտ Քամբերբեչն է։ Նրա խոսելաձևին ընտելանալը սկզբում դժվար է, բայց հնարավոր։ Բայց այս սերիայի մյուս հերոսները շատ ավելի դանդաղ են խոսում, քան Շերլոկը, ուստի նրանց հասկանալը շատ ավելի հեշտ է։