Logo

5 տարի առաջ այս օրը գրանցվել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ միակ պոկերը

13:28 / 16.11.2023• Ֆուտբոլ
null

5 տարի առաջ այս օրը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին, Յուրա Մովսիսյանը 4 գոլի հեղինակ է դարձել Ջիբրալթարի հավաքականի հետ Ազգերի լիգայի արտագնա խաղում (6-2)։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 48-66-րդ րոպեների ընթացքում 4 անգամ գրավել էր Քայլ Գոլդվինի պաշտպանած դարպասը։ Մովսիսյանի պոկերն առայժմ միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մինչև այդ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում էր Հենրիխ Մխիթարյանին, որը 2016թ. մայիսի 28-ին Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ