Logo

5 թեթև, կարճ սերիալներ, որ կարող եք դիտել, եթե սպասում եք «Sex and the City»-ի պրեմիերային

Հեղինակ
tigran5
00:00 / 26.11.2021ՍՊՈՐՏ
45335t - 5 թեթև, կարճ սերիալներ, որ կարող եք դիտել, եթե սպասում եք «Sex and the City»-ի պրեմիերային

«Sex and the City»-ի պրեմիերային հաշված շաբաթներ են մնացել, բայց նույնիսկ այս շրջանը երկար է թվում: Իսկ ցուրտ, անձրևոտ օրերը պարզապես նախատեսված են սերիալներ ու ֆիլմեր դիտելու համար՝ վերմակը գրկած: Որպեսզի ժամանակն ավելի արագ անցնի, առաջարկում ենք մինչ սպասված պրեմիերան դիտել այս 5 կարճ, թեթև և հանգստացնող հեռուստասերիալները՝  հումորով, գեղեցիկ հանդերձանքով և, իհարկե, ռոմանտիկ դրամաներով:

1.  Gossip Girl

Եթե ​​դուք չեք դիտել օրիգինալ «Gossip Girl»-ը, ապա դիտեք սա: Ի վերջո, սա բոլորովին նոր պատմություն է նոր ժամանակում՝ նոր պայմաններով ու նոր խնդիրներով: Մեր առջև հայտնվում է էլիտար դպրոցի «Կոնստանս Բիլարդ» ժամանակակից սերունդն իր դրամաներով: Բայց նրանք բոլորը տարված են Instagram-ով, ինչը հաջողությամբ օգտագործում է նոր բամբասող աղջիկը: Եվ եթե ինը տարի առաջ հիմնական դիմակայությունը Բլերի և Սերենայի միջև էր, ապա այժմ սյուժեի կենտրոնում երկու քույրեր են:

2. Insatiable

Սերիալ, որի մասին քիչ մարդիկ գիտեն: Աշակերտուհի Փաթին երկար ժամանակ տառապում էր ավելորդ քաշի և դասընկերների ծաղրուծանակի հետ կապված խնդիրներից: Բայց ահա դժբախտ պատահարի պատճառով նա նիհարեց երեսուն կիլոգրամ և վերածվեց գեղեցկուհու: Այժմ Փաթիի կյանքը լիովին փոխվում է. գեղեցկության մրցույթներ, նոր ընկերներ, տղաներ և հաջողություն: Իսկ Փաթին հասկանում է, որ սիրահարվել է իր ուսուցչին… Արդյոք նա կհաղթահարի՞ իր նոր կյանքը, թե՞ նրա բոլոր խնդիրները դեռ կմնան նրա հետ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա