Ավարտելով պատմության դասընթացը՝ ուսանողները հաճախ բախվում են խնդրի հետ, որ շատ լավ գիտեն անցյալի որոշ փաստեր, որոշ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, բայց ընդհանրապես չունեն անցյալի ընդհանուր պատկերը։ Դժվար թե մեզանից որևէ մեկը կարողանա հիշել, թե ինչ է տեղի ունեցել Երկրի բոլոր մայրցամաքներում մեկ տարվա ընթացքում կամ ինչ այլ իրադարձություններ են ուղեկցել պատմության հայտնի փաստերին, եթե դրանք ուղղակիորեն կապված չեն իրար:
Այսօրվա մեր ընտրանիում կարող եք գտնել հինգ հետաքրքիր փաստ, որոնք կարող են փոխել ձեր վերաբերմունքը և պատմության ու ժամանակի ընկալումը։
1. Մերլին Մոնրոն և թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել են նույն թվականին
Մերիլին Մոնրոն և Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին ծնվել են 1926 թվականին։ Լուսանկարում նրանք երկուսն էլ 30 տարեկան են։ Նրանք հանդիպել են Լոնդոնում «Լա Պլատայի ճակատամարտը» ֆիլմի պրեմիերային։ Այդ երեկո Մոնրոյին ուղեկցում էր նրա ամուսինը՝ Արթուր Միլլերը։
2. Կրիա Գարիետան, որը մահացել է 2006 թվականին, անձամբ «տեսել է» Չարլզ Դարվինին
Թվում է, թե Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության ուսումնասիրության ժամանակները մեզանից շատ հեռու են, բայց արի ու տես, որ մինչև վերջերս մեր կողքին էր ապրում Դարվինի ժամանակակիցը:
1835 թվականին Դարվինը այցելել էր Գալապագոս կղզիներ իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Այնտեղից նա իր հետ Անգլիա տեղափոխեց կրիա Գարիետային, Անգլիայից էլ Ավստրալիա, որտեղ Գարիետան ապրեց իր կյանքի մնացած մասը։ Կրիան սատկեց բոլորովին վերջերս՝ 175 տարեկանում։