50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականների Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:



