Logo

55 տարեկանում մահացել է Էլվիս Փրեսլիի դուստրը՝ Լիզա Մարին

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:33 / 13.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Լիզա Մարի Փրեսլի

Լոս Անջելեսում 55 տարեկանում մահացել է երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի դուստրը, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով երգչուհու մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։

«Ծանր սրտով պետք է ձեզ սարսափելի լուր հայտնեմ: Գեղեցկուհի դուստրս՝ Լիզա Մարին, լքել է մեզ»,- Պրիսցիլա Փրեսլիի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։

Ըստ TMZ-ի՝ Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել Կալաբասասում գտնվող իր տանը։ Բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են իրականացրել և նրան ադրենալին ներարկել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երգչուհին մահացել է հիվանդանոցում։

Լիզա Մարին իր լեգենդար հոր պես երաժշտական կարիերա է արել՝ կատարելով իր իսկ գրած ստեղծագործությունները, ձայնագրելով 3 ստուդիական ալբոմ և մի քանի սինգլ։

Նա ամուսնացած է եղել Մայքլ Ջեքսոնի և Նիկոլաս Քեյջի հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ