Logo

59-ամյա Սալմա Հայեկը խորը դեկոլտեով հիացրել է ներկաներին

14:15 / 06.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

59-ամյա դերասանուհին մասնակցել է 2025 LACMA Art + Film Gala-ին։ Նա կրում էր երկար, վառ կանաչ Gucci զգեստ, որը ասեղնագործված էր փայլերով։ Զգեստն ընդգծում էր Հայեկի նիհար կազմվածքը։ Դերասանուհին նաև կրում էր ադամանդներով և ռուբիններով զարդարված վզնոց։ Նա իր կերպարը լրացրել էր փոքրիկ սև ատլասե պայուսակով։

Դերասանուհուն միջոցառմանը ուղեկցում էր նրա ամուսինը՝ գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն։ Նա հագել էր սև սմոկինգ և սպիտակ վերնաշապիկ՝ թիթեռնիկով։

Հիշեցնենք, որ Սալմա Հայեկն ամուսնացել է Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ 2009 թվականին: Զույգը դուստր ունի՝ Վալենտինան: Դերասանուհին 41 տարեկան էր, երբ ծննդաբերեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ