1. Կանաչ մղոն/The Green Mile /1999/
Ռեժ.՝ Ֆրենկ Դարաբոնտ
դերերում՝ Թոմ Հենքս, Դևիդ Մորս, Բոնի Հանթ, Մայքլ Կլարկ Դունկան, Ջեյմս Կրոմվել
Ֆիլմը սկսվում է Լուիզիանայի ծերանոցներից մեկում բնակվող Պոլ Էջկոմբի (Թոմ Հենքս) կյանքի պատմությամբ, ով արդեն 108 տարեկան է։ Նա լաց էր լինում դիտելով Ցիլինդրա ֆիլմը, իսկ իր ծեր ընկերը Էլեյնին անհանգստություն է հայտնում վարքագծի վերաբերյալ և Պոլը նրան պատմում է այն մասին, թե ինչ է պատահել իր հետ շատ տարիներ առաջ, երբ նա աշխատում էր «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում որպես պահապան։ Այնտեղ բոլոր բանտարկյալները մահապարտներ էին և սպասում էին իրենց դատավճռի ի կատար ածմանը, որն արվում էր էլեկտրական աթոռի միջոցով։ Ճանապարհը, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով, և այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»։

2. 12 զայրացած տղամարդ/12 Angry Men /1957/
ռեժ.՝ Սիդնի Լյումետ
դերերում՝ Մարտին Բոլսամ, Ջոն Ֆիլդլեր, Լի Ջեյ Կոբբ, Ի. Գ. Մարշալ, Ջեք Կլագմեն, Էդվարադ Բինս, Ջեք Ուորդեն, Հենրի Ֆոնդա
Ֆիլմը սկսվում է դատավարության տեսարանով, որտեղ լսվում է մի պատանու գործ, ով մեղադրվում է հոր սպանության համար։ 12 երդվյալ ատենակալները՝ տարբեր բնավորության և խառնվածքի տեր տղամարդիկ, հավաքվելով խորհրդակցական սենյակում պետք է միաձայն որոշում կայացնեն պատանու գործի հետ կապված։

3. Քաջ սիրտը/Braveheart /1995 /
ռեժ.՝ Մել Գիբսոն
դերերում՝ Մել Գիբսոն, Սոֆի Մարսո, Բրենդան Գլիսոն, Պատրիկ ՄակԳուհան, Անգուս Մակֆադյեն
1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։ Ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

4. Ուշադրության կենտրոնում/Spotlight/2015/
ռեժ.՝ Թոմ Մաքարթի
դերերում՝ Մարկ Ռուֆալո, Մայքլ Քիթոն, Ռէյչըլ ՄքԷտըմզ, Լև Շրայբեր, Ջոն Սլեթերի, Ստենլի Տուչչի
Ֆիլմը պատմում է մի քննչական լրագրողի մասին, ով աշխատում էր The Boston Globe թերթում։ Հետո պարզվում է, որ կարդինալ Բերնարդ Լոուն գիտեր սեքսուալ ոտնձգությունների մասին, սակայն ոչ մի հասկանալու ազդանշան չի տվել ոչ մեկին։

5. Կնոջ բույրը/Scent of a Woman/1992/
ռեժ.՝ Մարտին Բրեստ
դերերում՝ Ալ Պաչինո, Քրիս Օ’Դոննել, Ջեյմս Ռեբհորն
Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ…


