Logo

6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

15:25 / 25.11.2024Ջրային մարզաձևեր
null

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։

Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Բացի այդ, հետաքրքիր է նաև` ինչ է պատրաստել ինձ համար կյանքը»,- սոցցանցերում գրել է 30-ամյա մարզուհին։

Մաքեոնը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է չորս, Ռիո դե Ժանեյրոյում և Փարիզում` մեկական ոսկե մեդալ։ Նա Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ արժանացել է 14 մեդալի և այդ ցուցանիշով ռեկորդակիր է Ավստրալիան ներկայացնող մարզիկների շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա