Logo

6 նկար, որոնց տակ թաքնված են արվեստի այլ գործեր՝ Մալևիչի «Սև քառակուսուց» մինչև Դա Վինչիի «Մոնա Լիզա»

17:00 / 24.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
արվեստի գործեր

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են հայտնի նկարիչները ստեղծել իրենց հայտնի կտավները: Ոգեշնչման պոռթկումով մի քանի օրում ստեղծված գո՞րծ, թե՞ տարիներ շարունակ ամեն մանրուք կատարելագործած։ Ստույգ պատասխանը երբեք չենք իմանա։ Բայց մի բան հաստատ է՝ շատ արվեստագետներ կարող էին մի վայրկյանում փոխել աշխատանքի վեկտորը և հեռանալ հիմնական գաղափարից։

Մեզ է հասել միայն վերջնական տարբերակը։ Սակայն թանգարանների աշխատակիցների և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք հնարավորություն ունենք նայելու անցյալին և տեսնելու, թե իրականում ինչպիսի տեսք պետք է ունենային լեգենդար կտավները:

Ներկայացնում ենք 6 նկար, որոնց վերին շերտի տակ բոլորովին այլ պատկերներ են թաքնված։ 

Կազիմիր Մալևիչ՝ «Սև քառակուսի»

Կազիմիր Մալևիչ-Սև քառակուսի

Մալևիչի «Սև քառակուսու» շուրջ միշտ շատ վեճեր ու քննարկումներ են եղել։ Ոմանք ասում են, որ սա լեգենդար ստեղծագործություն է, մյուսները պնդում են, որ կարող են նկարել նույնը խոհանոցում նստած։

Սակայն 2015 թվականին Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցները նկարի հերթական ուսումնասիրությունն են անցկացրել և պարզել, որ քառակուսու հետևում թաքնված է ևս երկու գործ։ Եվ դրանք պատկանում են գեղանկարչության տարբեր ուղղությունների։ Ամենաստորին շերտը պատկանում է կուբոֆուտուրիզմին, իսկ երկրորդը՝ պրոտոսուպրեմատիզմին։

Կարող եք կարդալ նաև՝

Մալևիչի «Սև քառակուսին». Ինչո՞ւ է այն գլուխգործոց

Լեոնարդո դա Վինչի՝ «Մոնա Լիզա»

Լեոնարդո դա Վինչի-Մոնա Լիզա

Այս առեղծվածային նկարի հետ կապված են բազմաթիվ առեղծվածային պատմություններ ու լեգենդներ։ Դրանցից մեկի մասին հայտնի դարձավ միայն 2015 թվականին, երբ ֆրանսիացի ինժեներ Պասկալ Կոտն ուսումնասիրեց Դա Վինչիի ստեղծագործության ներկի ստորին շերտերը և եզրակացրեց, որ նկարիչն ի սկզբանե բոլորովին այլ կնոջ է նկարել։ Եվ այնտեղ ոչ մի խորհրդավոր ժպիտ չկար։ Ավելին, Կոտը պնդում էր, որ հայտնի դիմանկարն ունեցել է ավելի քան երկու շերտ, և դրանցից մեկը նույնիսկ Մարիամ Աստվածածնին է հիշեցրել։ Շատ փորձագետներ համաձայն չեն այս վարկածի հետ և կարծում են, որ ստորին շերտերը նույն աշխատանքի տարբեր փուլերն են։

Ռեմբրանդտ՝ «Զինվորական կոստյումով ծերունին»

Ռեմբրանդտ-Զինվորական կոստյումով ծերունին

17-րդ դարի հոլանդացի նկարիչը նույնպես երբեմն նկարներ է թաքցրել այլ կտավների շերտերի տակ։ Այդ գործերից է «Զինվորական կոստյումով ծերունին»։ Դեռևս 1968 թվականին գիտնականները հայտնաբերել են նկարի երկրորդ շերտը։ Այնուամենայնիվ, այն ժամանակ դետալները տեսնելու տեխնոլոգիաներ չկային։ Դա հնարավոր եղավ անել միայն 2015 թվականին. հետազոտողները սքանավորեցին դարավոր կտավը և դրա տակ հայտնաբերեցին կանաչ կոստյումով անծանոթ երիտասարդի դիմանկար։

Լեոնարդո դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը»

Լեոնարդո դա Վինչի-Կզաքիսով տիկինը

Պարզվում է, որ Լեոնարդո դա Վինչիի կտավի սկզբնական տարբերակում ամենակարևոր տարրը՝ կզաքիսը, չի եղել։ Այս մասին առաջին անգամ հայտարարել է նույն ֆրանսիացի ինժեներ Պասկալ Կոտը։ Թե ինչու է նկարիչը որոշել նկարին կենդանի ավելացնել՝ հստակ հայտնի չէ, սակայն կա մի քանի վարկած։ Առաջինն այն է, որ կտավի վրա պատկերված է դուքս Լոդովիկո Սֆորցայի սիրուհին, որի տոհմի զինանշանն էր կզաքիսը։ Երկրորդ վարկածի համաձայն՝ աղջիկը հղի է եղել, իսկ կզաքիսը փակել է նրա որովայնը։

Վինսենթ վան Գոգ՝ «Խոտերի շերտ»

Վինսենթ վան Գոգ-Խոտերի շերտ

2008 թվականին տեխնոլոգիաների օգնությամբ Բելգիայից և Նիդեռլանդներից գիտնականներին հաջողվել է այս նկարի շերտի տակ գտնել անհայտ կնոջ դիմանկար։ Ի դեպ, Վան Գոգը հաճախ էր նկարներ նկարում այլ գործերի վրա։ Եվ նա դա արել է ոչ թե այն պատճառով, որ ցանկանում էր ինչ-որ բան ավելացնել արդեն իսկ եղած կտավներին, այլ պարզապես գումարի սղության պատճառով։

Շատ փորձագետներ ասում են, որ Վան Գոգի աշխատանքների մոտ մեկ երրորդը թաքցնում է այլ նկարներ։

Ռաֆայել Սանտի՝ «Միաեղջյուրով կինը»

Ռաֆայել Սանտի-Միաեղջյուրով կինը

Այս նկարի ստեղծման պատմությունը նույնիսկ ավելի խորհրդավոր է, քան բոլոր նախորդները միասին վերցրած։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միաեղջյուրով կնոջ դիմանկարը նկարվել է 1506 թվականին։ 1760 թվականին այն հիշատակվում է որպես Պերուջինոյի վրձնին պատկանող «Սուրբ Եկատերինա Ալեքսանդրացին» կտավ։ Սակայն հետագայում ապացուցվեց, որ հեղինակը Ռաֆայել Սանտին է։ Սակայն գաղտնիքներն այսքանով չեն ավարտվում: Մինչ առաջին վերականգնումը, միաեղջյուրի փոխարեն, նկարում պատկերված են եղել նահատակ սուրբի պարագաներ։ 1916 թվականին իտալացի արվեստաբան Ջուլիո Կանտալամեսսան հաստատեց, որ այդ ատրիբուտներն ավելացվել են ավելի ուշ։ Եվ միայն 1934-1936 թվականների վերականգնումից հետո հետազոտողները տեսան, որ կտավի վրա միաեղջյուր է նկարված (որն այն ժամանակ մաքրության խորհրդանիշն էր)։

Ի դեպ, «Միաեղջյուրով կինը» պատմության մեջ առաջին կտավն է, որի ուսումնասիրության համար օգտագործվել է ռենտգեն։ Նկարի ուսումնասիրության ընթացքում պարզվել է ևս մի փաստ՝ միաեղջյուրը հայտնվել է ավելի ուշ։ Սկզբնական տարբերակում պատկերված է եղել աղջիկ՝ շունը գրկին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ մեր «20» համարը կլինի». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղային համարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում պարտությամբ մեկնարկեց

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները շանս չտվեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

20:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» նոր հարձակվող ունի

Պաշտոնական
20:25 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Կրակոցներ, բռնություն. կողոպտիչները մտել են աշխարհի չեմպիոն Մոլինայի կնոջ ծնողների տուն

19:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Քրիսթալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից, հայտնի է պատճառը

Պաշտոնական
19:31 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:16 / 11.07.2025 • Ֆորմուլա 1

Daily Mail. «Ռեդ Բուլի» պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան․ «Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին»

18:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic․ Դյոկերեշը դավաճանված է զգում ու չի ցանկանում միանալ «Սպորտինգի» մարզումներին

17:24 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
17:19 / 11.07.2025 • Թենիս

Սինե՞ր, թե՞ Ջոկովիչ. Ռոջեր Ֆեդերերի կանխատեսումը

16:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանի» արժեքները փոխվե՞լ են․ ինչու է Թեո Էռնանդեսը հեռացել ակումբից

16:26 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր գոլերը

16:11 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Սպերցյանն առաջարկ է ստացել անգլիական ակումբից

16:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Արսեն Վենգերի պատասխանը Յուրգեն Կլոպին

15:53 / 11.07.2025 • Խառը մենամարտեր

Դանա Ուայթի երազանքների մենամարտը

15:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կալուկյանը գոլով նշեց նորամուտը եվրագավաթներում, Օտուբանջոն՝ «Փյունիկի» ռեկորդակիր. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
14:51 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալը» համաձայնության է եկել Մունդիալի եզրափակիչը «Բեռնաբեուում» անցկացնելու վերաբերյալ

14:20 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ասենսիոն տեղափոխվում է Թուրքիայի Սուպերլիգա

13:50 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ինչ է ասել Լուկա Մոդրիչը Վիտինյային

13:49 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Sky Germany. «Բարսելոնան» ամեն ինչ անելու է՝ Ռեշֆորդին ձեռք բերելու համար

13:14 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Էնդրիկը տևական ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով

12:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հենդերսոնը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

12:06 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Մադուեկեն տեղափոխվում է «Արսենալ»

11:47 / 11.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 11-ի խաղերի անոնսը

11:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Մոդրիչ. «Միշտ կլինեմ մադրիդիստա»

10:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Կուդուսը տեղափոխվեց «Տոտենհեմ»

Պաշտոնական
10:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ալվարո Կառերասը տեղափոխվում է «Ռեալ»

01:06 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի տպավորիչ գոլը հաղթանակ պարգևեց «Լեգիային»

00:56 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Փյունիկը» Սան Մարինոյում պարտվեց «Տրե Ֆիորիին»

00:30 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և կիսաեզրափակիչում է

23:39 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Վահան Բիչախչյանը «ռմբահարեց» «Ակտոբեի» դարպասը

23:19 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քրիս Ջոնսը հեռացել է «Վալենսիայից»

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ