Logo

60 միլիոնի գործարք. «Չելսին» նոր հարձակվող ունի

17:26 / 02.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոյի տրանսֆերային իրավունքը գնելու մասին:

Պեդրոն «Չելսիի» հետ կնքել է 8 տարվա պայմանագիր ու ակումբում կմնա մինչև 2033 թվականի ամառը:

Լոնդոնյան ակումբը 60 միլիոն ֆունտ է վճարել բրազիլացի հարձակվողի համար, որին կարող է ընդգրկել աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում: 23-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Պալմեյրասի» դեմ քառորդ եզրափակիչի խաղին: 

«Չելսին» Ժոաո Պեդրոյի կարիերայում անգլիական երրորդ թիմն է: Նա նախկինում հանդես է եկել նաև «Ուոթֆորդում», որտեղ 109 խաղում 24 գոլ է խփել, և «Բրայթոնում» (19 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ