Logo

64 հազար դոլարից ավելի գումար հավաքած հիմնադրամը կապ չունի Ժոտայի ընտանիքի և «Լիվերպուլի» հետ

19:54 / 21.08.2025Ֆուտբոլ
null

Գործում է Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված հիմնադրամ, որը կապ չունի պորտուգալացու ընտանիքի և անգլիական «Լիվերպուլի» հետ, հաղորդում է The Telegraph-ը:

Տվյալ հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում diogojotafoundation.org կայքի միջոցով, որը ստեղծվել է Ժոտայի և նրա եղբոր մահվանից երեք օր անց: Հիմնադրամն արդեն ավաքել է 64,250 դոլար (47,715 ֆունտ)։

Հիմնադրամի կայքը, որն օգտատերերին տանում է կայքից դուրս հարթակ, կարծես թե թույլ է տալիս հանգանակություններ կատարել միայն կրիպտոարժույթով։

Կայքում ներկայացված են «Լիվերպուլի», UNICEF-ի, Allianz-ի և Պորտուգալիայի զարգացման հարթակի ոչ կառավարական կազմակերպությունների տարբերանշանները: Նշվածներից երեքը Telegraph-ին հայտնել է, որ գործակցություն չունի այդ հիմնադրամի հետ և թույլ չի տվել օգտագործել իր տարբերանշանները:

Բարեգործական հանձնաժողովը նաև հաստատել է, որ հիմնադրամից գրանցման դիմում չի ստացել, կայքում նշված են Լոնդոնում, Նյու Յորքում և Լիսաբոնում գտնվող հասցեները, նաև դրանց հետ կապված հեռախոսահամարները։

Հիմնադրամի կայքում նշված հեռախոսահամարը զանգերին չի պատասխանում, իսկ էլեկտրոնային հասցեին բրիտանական աղբյուրի ուղարկած հաղորդագրությունը մնացել է անպատասխան:

img alt

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ