Logo

7 ամսվա հղիությամբ մարզուհին հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերում

11:16 / 30.07.2024Սուսերամարտ
null

7 ամսվա հղիություն ունեցող եգիպտացի մարզուհի Նադա Հաֆեսը մասնակցել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարին:

26-ամյա Հաֆեսը թրամարտի մրցաշարի 1/16 եզրափակիչում 13-15 հաշվով հաղթել է ամերիկացի Էլիզաբեթ Տարտակովսկուն, սակայն հաջորդ փուլում 7-15 հաշվով պարտություն է կրել հարավկորեացի Հեյուն Ջոնգից ու ավարտել ելույթը։

«Դուք մրցահարթակում տեսաք երկու մարզիկի, սակայն գործի մեջ երեք հոգի էր: Ես, մրցակիցս ու ապագա երեխաս: Հպարտ եմ իմ ելույթով: Սրանք յուրահատուկ Խաղեր էին»,- սոցցանցերում գրել է եգիպտացի մարզուհին:

Այդ մրցաձևում օլիմպիական չեմպիոն է դարձել ֆրանսիացի Մանոն Ապիտի-Բրյունետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ