Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը (UNFP) ընտրել է Լիգա 1-ի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11 ֆուտբոլիստներից 7-ը ներկայացնում են չեմպիոն ՊՍԺ-ն:
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։
Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս (երկուսն էլ՝ ՊՍԺ), Լենի Յորո («Լիլ»), Բրադլե Լոկո («Բրեստ»)։
Կիսապաշտպաններ՝ Վիտինյա, Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Պյեր Լե Մելու («Բրեստ»)։
Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Մարսել»):
Պատմության մեջ չորրորդ դեպքն է, երբ ՊՍԺ-ի 7 կամ ավելի ֆուտբոլիստ ընդգրկվում է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: