Բասկետբոլի միջազգային ասոցիացիան խոշոր պատժամիջոցներ է կիրառել բասկետբոլի Արգենտինայի ու Դոմինիկյան Հանրապետության հավաքականների նկատմամբ, հայտնում է ՖԻԲԱ-ի կայքը:
Ամերիկայի գավաթի խաղի ժամանակ ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի բասկետբոլիստների միջև:
ՖԻԲԱ-ն որոշել է «Սան Անտոնիո Սփըրսի» խաղացող Դևիդ Ջոնս-Գարսիային որակազրկել 2 խաղով մրցակցի դեմքին մի քանի անգամ հարվածելու համար: Մյուս դոմինիկցիներ Խուան Գերերոն, Խուան Սուերոն և Անխել Դելգադոն որակազրկվել են 1 խաղով: Դոմինիկյան Հանրապետության հավաքականը պետք է վճարի տուգանք՝ 20 հազար շվեյցարական ֆրանկի չափով:
Արգենտինայի հավաքականի կազմում 2 խաղով որակազրկվել է Գոնսալո Բրեսանը, իսկ մեկականով՝ Ֆրանսիսկո Կաֆարոն ու Խուան Վոլետը: Արգենտինայի հավաքականի մարզիչը պետք է վճարի 2 հազար ֆրանկ տուգանք, իսկ երկրի բասկետբոլի ֆեդերացիան՝ 20 հազար:
Այդ մրցավեճում դոմինիկցիները տպավորիչ քամբեքով հաղթել են 84:83 հաշվով:


