Logo

7 թիմ կմասնակցի բասկետբոլի Հայաստանի Մ24 առաջնությանը

15:50 / 16.02.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի մինչև 24 տարեկանների առաջնությունը մեկնարկել է փետրվարի 16-ին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շրջանաձև համակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում են «Յանգ Ֆոքսիսը», «Ուրարտուն», «Արալեզը», «Գյումրին», «Գոլդեն Իգլսը», ԲԿՄԱ-ն և «Կիլիկիան»: Երկու շրջանի արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆում:

Առաջնության հանդիպումները հիմնականում կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում:

Հայաստանի Մ24 առաջնության մեկնարկային խաղում «Կիլիկիան» մրցում է «Ուրարտուի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ