Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հուլիսի 5-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են իր ընկերոջ՝ Երևանի «Նոայի» լեգեոներներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է այդ դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու համար:


