Logo

79-ամյա Շերը բացահայտել է 39-ամյա ընկերոջ հետ հարաբերությունների գաղտնիքը

19:06 / 05.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

79-ամյա Շերը երեքշաբթի օրը «CBS Mornings» հաղորդմանը տված հարցազրույցում անտեսել է իր և 39-ամյա ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի միջև 40 տարվա տարիքային տարբերության վերաբերյալ քննադատությունները. «Նրանք իմ կյանքով չեն ապրում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում մեր միջև, բայց մենք պարզապես հիանալի ժամանակ ենք անցկացնում»։

Երգչուհին հավելել է, որ տարիքը նույնպես խնդիր չի եղել Էդվարդսի համար՝ նշելով, որ երաժշտական ղեկավարը ասում է, որ նրա հոգին միշտ երիտասարդ է.

«Ես պարզապես սիրում եմ նրան: Կարծում եմ՝ նա գեղեցիկ է։ Նա իսկապես տաղանդավոր է։ Նա ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է, որին ես երբևէ հանդիպել եմ»։

Զույգը հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում ներկա է գտնվել Faena Art-ի պատվերով պատրաստված «Amaze, Vogue, Ascend, Flourish»-ի փակ բացմանը: Շերն ու Էդվարդսը միջոցառմանը ժամանել են ձեռք ձեռքի տված: Հիշեցնենք, որ զույգին միասին առաջին անգամ նկատել են 2022 թվականի նոյեմբերին.  նրանց տեսել էին ձեռք ձեռքի տված Լոս Անջելեսում։ Ավելի ուշ նրանք իրենց դեբյուտը կատարեցին  կարմիր գորգի վրա  2023 թվականի մարտին Versace-ի աշնանային 2023 նորաձևության ցուցադրության ժամանակ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ