Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Բորնմութին»: Գրանցվեց 4-4 հաշիվը:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաաղակեսից հետո հաղթում էր 2-1 հաշվով, սակայն երկրորդ կեսի մեկնարկում 2 գոլ բաց թողեց, իսկ 77-րդ և 79-րդ րոպեներին արդեն տանտերերը 2 գոլ խփեցին` հաշիվը դարձնելով 4-3: Այնուամենայնիվ, 84-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Էլի Ժունիոր Կրուպին:
«Մանչեսթեր Յունայթեդից» գոլ խփեցին Ամադ Դիալոն, Կազեմիրոն, Բրունու Ֆեռնանդեշը և Մաթեուս Կունյան: «Բորնմութի» մյուս 3 գոլերը խփեցին Անտուան Սեմենյոն, Էվանիլսոնը և Մարկուս Տավերնյեն:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 26 միավորով «Քրիստալ Փելասի», «Լիվերպուլի» և «Սանդեռլենդի» հետ բաժանում է 5-8-րդ տեղերը, «Բորնմութը» 21 միավորով 13-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»` 4-4
Ամադ Դիալո, 13, Կազեմիրո, 45+4, Բրունու Ֆեռնանդեշ, 77, Մաթեուս Կունյա, 79 - Անտուան Սեմենյո, 40, Էվանիլսոն, 46, Մարկուս Տավերնյե, 52, Էլի Ժունիոր Կրուպի, 84
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


