Logo

28 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում

15:33 / 06.09.2023Ֆուտբոլ
null

28 տարի առաջ այս օրը՝ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։

Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում հայ ֆուտբոլիստները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Սկոպյեում 2-1 հաշվով պարտության են մատնել Մակեդոնիայի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովել են Ռազմիկ Գրիգորյանի և Արմեն Շահգելդյանի խփած գոլերը, ինչպես նաև դարպասապահ Արմեն Պետրոսյանի՝ խաղի ավարտից 2 րոպե առաջ հետ մղած 11-մետրանոց հարվածը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ