«Լիվերպուլն» սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել` Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու համար, գրում է The Athletic-ը։
Մերսիսայդյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 80 միլիոն եվրոյից ավելի է առաջարկել գերմանական ակումբին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` ակումբները բանակցում են, բայց «Այնտրախտը» մերժել է «Լիվերպուլի» առաջին առաջարկն ու ավելի շատ գումար է պահանջում։
Էկիտիկեն 2024/25 մրցաշրջանում 48 խաղում 22 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։


