Logo

88-րդ րոպեն որոշիչ էր «Բորուսիա» – «Քյոլն» խաղում. Ադամյանը մասնակցեց երկրորդ կեսին

22:57 / 19.08.2023• Ֆուտբոլ
null

Գերմանիայի առաջնության առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Քյոլնին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց 88-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը, որն օրեր առաջ գոլ էր խփել նաև գավաթային խաղում:

«Քյոլնի» կազմում 52-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Բունդեսլիգա, 1-ին տուր

«Բորուսիա Դ.» – «Քյոլն»՝ 1:0

Դոնիել Մալեն, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ