Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Շանթ Սարգսյանը (2666 վարկանիշ) մասնակցել է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում 8-րդ անգամ կայացած Sharjah Masters միջազգային մրցաշարին և զբաղեցրել 5-րդ տեղը։
23-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր։ 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել նիդերլանդցի Անիշ Գիրին։
Մրցաշարի Ա խմբին (2500+ վարկանիշ) մասնակցել է 31 երկրի 82 շախմատիստ։