9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբից կհեռանան Ջոնի Էվանսը, Վիկտոր Լինդելյոֆը, Քրիստիան Էրիկսենը և ակադեմիայի սաներ Հուբերտ Գրաչիկը, Ջեք Քինգդոնը, Սեմ Մարեյը, Թոմ Մայլսը, Ջեյմս Նոլանն ու Թոմ Ուոսթերը:
Անգլիական ակումբը բանակցություններ է վարում՝ փորձելով նոր պայմանագիր կնքել դարպասապահ Թոմ Հիթոնի հետ, որը ևս հուլիսի 1-ին կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում: