Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Կալվերտ-Լյուինը 2016 թվականից հանդես էր գալիս անգլիական «Էվերթոնում»:
Նա Անգլիայի Պրեմիեր լիգայում մինչև այժմ անցկացրել է 239 խաղ և խփել 57 գոլ:


