«Քլիվլենդ Կավալիերսը» երեք տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը ամերիկացի բասկետբոլիստ Ջարեթ Ալենի հետ, հայտնում է ESPN-ի ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:
Ալենի աշպատավարձը կկազմի 91 միլիոն դոլար, որը կարող է դառնալ 131 միլիոն դոլար, եթե բասկետբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս երկու տարով:
24-ամյա կենտրոնականը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) նորամուտը նշել է 2017 թվականին «Բրուքլին Նեթսի» կազմում, իսկ 2021 թվականին տեղափոխվել է «Կավալիերս»։
Նախորդ մրցաշրջանում Ալենի միջին արդյունավետությունը կազմել է 16,5 միավոր, 10,5 ռեբաունդ, 2,7 ասիստ և 1,1 բլոկ։


