«Նոթինգհեմ Ֆորեսթի» երկրպագուհի Մարջորի Գրեյվսը դարձել է «Սիթի Գրաունդ» ստադիոնի հատուկ հյուրը, հաղորդում է BBC-ն:
101-ամյա կինն «Անտառայիններին» է երկրպագում 1932 թվականից:
Նախորդ անգամ Մարջորին «Սիթի Գրաունդում» եղել էր 30 տարի առաջ:
Գրեյվսը շրջայց է կատարել ստադիոնում, հանդիպել ֆուտբոլիստներին ու գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուին:


