Logo

942 խաղում առաջին դեպքը․ Գվարդիոլայի հետ երբեք նման բան չէր եղել

12:42 / 27.11.2024Ֆուտբոլ
null

Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջին անգամ նրա թիմը չի կարողացել հաղթել խաղում, որտեղ ունեցել է 3 գոլի առավելություն, գրում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մինչև հանդիպման 75-րդ րոպեն 3-0 հաշվով հաղթում էր նիդերլանդական «Ֆեյենորդին», սակայն գրանցվել էր 3-3 հաշիվը։ 

Դա Գվարդիոլայի մարզչական կարիերայի 942-րդ հանդիպումն էր։ Նախկինում նա գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»։

Նախորդ անգամ «Մանչեսթեր Սիթին» երեք գոլի առավելությունը չէր կարողացել պահպանել 1989 թվականին կայացած «Բորնմութի» դեմ խաղում (3-3)։

Հիշեցնենք, որ «Ֆեյենորդի» դեմ խաղից առաջ Անգլիայի չեմպիոնը կրել էր 5 անընդմեջ պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա