Logo

ԱՄՆ-ում այրել են «Հարի Փոթերի» և «Մթնշաղի» գրքերը

Հեղինակ
tigran5
13:21 / 07.02.2022ՍՊՈՐՏ

Harry Potter/ Twilight books

ԱՄՆ Թենեսի նահանգում գտնվող Մաունթ Ջուլիետ քաղաքում, դավադրության տեսության հովիվ եւ կողմնակից Գրեգ Լոքը կազմակերպել է գրքերի այրում. այս մասին գրում է The Guardian-ը:

Պարբերականի տվյալներով՝ այրելուց առաջ տղամարդը քարոզ է կարդացել։ Նա կոչ է արել հավաքվածներին գրքեր նետել կրակի մեջ՝ սատանայի և դևերի պաշտամունքի, ինչպես նաև կախարդության դեմ պայքարելու համար, ինչն իբր քարոզում են հրատարակությունները:

«Ես այլևս չեմ կապվի կախարդների հետ, ես չեմ կապվի կախարդության հետ… Ես չեմ կապվի դևերի հետ… Ես նրանց բոլորին կկոչեմ Հիսուս Քրիստոսի անունով», - ասել է Լոքը՝ դիմելով ներկաներին:

Հովվի «արարքը» գրավել է բոլորի ուշադրությունը։ Այս «անսովոր իրադարձության» մասնակիցները «Հարի Փոթերը» և «Մթնշաղ» գրքերի շարքի օրինակները նետել են փողոցում վառված կրակի մեջ։ Բացի այդ, կրակի մեջ են հայտնվել նաև այլ ստեղծագործություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաշագործ Հարի Փոթերի սագայի առաջին գրքի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է ռեկորդային 471 հազար դոլարով։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա