Logo

Ադելը խաբե՞լ է երկրպագուներին. հայտնի է համերգի չեղարկման իրական պատճառը

Հեղինակ
tigran5
12:41 / 27.01.2022ՍՊՈՐՏ

Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է Լաս Վեգասում երգչուհի Ադելի տապալված համերգը, որի չեղարկման մասին հայտնի է դարձել նախօրեին։ Հետո երգչուհին ասել է, որ չեղարկումը կապված է կորոնավիրուսի հետ, սակայն մի շարք արևմտյան լրատվամիջոցներ վստահեցնում են, որ իրական պատճառն այլ է։

The Sun-ը, հղում անելով անձնական աղբյուրներին, հայտնում է, որ Ադելի շոուի չեղարկման իրական պատճառը կարող է լինել արտիստի և բեմանկարիչ Էսմերալդա Դևլինի միջև կուլիսային սկանդալները։

Ենթադրվում է, որ Դևլինը, ով աշխատել է Ադելի համաշխարհային շրջագայության վրա 2016 թվականին, չի կարողացել համաձայնության գալ արտիստի հետ՝ վերջին համերգների բեմի ձևավորման և դեկորացիայի հարցում։ «Արդյունքը արժեր միլիոնավոր դոլարներ, բայց  դա չի բավարարել Ադելին: Նա նյարդայնացած էր, խուճապի մեջ էր, նա հուսահատ էր և ուզում էր, որ ամեն ինչ կատարյալ լինի», - ասել է ինսայդերը:

Ադելի երկրպագուների ամբոխը ժամանեց Լաս Վեգաս՝ Ամերիկայի և ամբողջ աշխարհի այլ քաղաքներից, ուստի նրանք այս լուրն ընդունեցին բացասական և նույնիսկ ագրեսիվ: 

Ադելի մենեջերները գումարը չեն վերադարձրել, փոխարենը առաջարկել են իր սեփական խանութից որոշ ապրանքներ և FaceTime-ի հանդիպում երգչուհու հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա