«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությանը կարելի է վերաբերվել տարբեր մոտեցմամբ, բայց այն, որ սերիալը նկարահանված է մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ` փաստ է: Այսպիսով, Քերիի երկրպագուները նկատում են, որ նոր շարքում շատ գրքեր են հայտնվել. Քերին գրող է, իսկ գրականությունը նրա ուժեղ կողմն է։ Պարզվում է՝ Սառա Ջեսիկա Փարքերն անձամբ էր մասնակցել գրքերի ընտրության հարցում:
Միայն Քերիի համար մոտ 120 գիրք է հավաքվել՝ նախընտրած ցուցակն անմիջապես ստանալով հենց Սառա Ջեսիկա Փարքերից:
Գրքերը «And Just Like That...»-ի այնքան կարևոր տարր էին, որ Instagram-ի պաշտոնական And Just Like That էջը պարունակում էր մի քանի վերնագիր, որոնք Փարքերն ընտրել էր Քերիի ընթերցանության ցուցակի համար:
Fight Night, Միրիամ Թեյվե
Գիրքը կարելի է տեսնել Քերիի պայուսակում, երբ նա սպասում է իր ֆիզիկական թերապիայի սեանսին: Fight Night-ը պատմություն է ուժեղ կանանց 3 սերունդների մասին, բայց կենտրոնանում է ամենաերիտասարդ հերոսուհու՝ 9-ամյա Սվիվի վրա, որը ոչ ավանդական կրթություն է ստանում իր տատիկից: Կարծես թե Փարքերը շատ էր ցանկանում այս գիրքը ներառել սերիալում, քանի որ կան լուսանկարներ, որոնք արվել են անցյալ տարի նկարահանումների ժամանակ, երբ հենց այս գիրքն էր հերոսուհու ձեռքին:
Rainbow Milk, Պոլ Մենդես
Այս գիրքը Քերիի կողքին է՝ պիկնիկի սեղանի վրա, ընկերների հետ ճաշի ժամանակ: Պոլ Մենդեսի կիսակենսագրական պատմվածքն ուսումնասիրում է ռասայական և սեռական ինքնության թեմաները: Պատմությունը կենտրոնանում է 19-ամյա սևամորթ միասեռականի վրա, որը փախչում է տնից՝ իր համայնքի անդամների կողմից բացահայտվելուց հետո...
Who day was, Գաբրիել Կրաուզե
Գաբրիել Կրաուզեն ծանր ճակատագրի արժանացած գրող է. Նա մեծացել է Լոնդոնում և փոքր տարիքից ներգրավված է եղել լոնդոնյան հանցավոր խմբավորումների մեջ։ Հենց այս անցյալի մասին է նա գրել իր դեբյուտային վեպում՝ «Ովքեր են նրանք»: Երիտասարդ գրողի վեպն առաջադրվել է Բուքերյան մրցանակի։ Հեղինակը շատ է զարմացել՝ տեսնելով, թե ինչպես է Քերին կարդում իր գիրքը շոուի ժամանակ: Նա իր թվիթերում գրել է.
«Ես նույնիսկ չգիտեի, որ դա իմ ցանկությունների ցուցակում է, մինչև դա տեղի ունեցավ…»:
The Nickel boys, Քոլսոն Ուայթհեդ
Մենք տեսնում ենք "The Nickel boys" գիրքը Քերիի մահճակալի վրա՝ 5-րդ դրվագում, երբ Միրանդան և Չե Դիասը սիրով են զբաղվում իր խոհանոցում: Սա Սառա Ջեսիկա Փարքերի ընտրած վեպերից մեկն է և պատմում է 2 տղայի մասին, որոնց ուղարկում են Դոզիեր՝ դժոխային ուսուցողական դպրոց 1960-ականների Ֆլորիդայում: Քոլսոն Ուայթհեդը վեպի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի, իսկ Time-ն այն անվանել է տասնամյակի լավագույն գրքերից մեկը։
Swing time, Զադի Սմիթ
Ժամանակակից գրականության հիթը՝ Զադի Սմիթի «Ճոճվող ժամանակը» վեպը, կարելի է տեսնել Քերիի գրապահարանում։ Swing Time-ն ուսումնասիրում է մշակութային յուրացման, ռասայի և ինքնության, ինչպես նաև մայր-դուստր հարաբերությունների թեմաները:
Quit Like A Woman, Հոլի Ուայթեքր
Գիրք, որը Միրանդան հարբած վիճակում պատվիրում է Ամազոնից։ Այն ֆեմինիստական մոտեցում է սթափության նկատմամբ, որը հատուկ նախագծված է օգնելու կանանց՝ դադարեցնել ալկոհոլը: Ի դեպ, մոդել Քրիսի Թեյգենն անցյալ տարի այս մեթոդով հաջողության է հասել իրական կյանքում։