Logo

Հաշտեցման առաջին քայլեր. Արքայազն Չարլզը ցանկանում է հանդիպել արքայազն Հարիի և Մեգանի երեխաներին

Հեղինակ
tigran5
13:07 / 18.01.2022Լուրեր

Արքայազն Չարլզ

Չնայած արքայազն Չարլզի և արքայազն Հարիի միջև եղած տարաձայնություններին՝ աղբյուրներն ասում են, որ նա իր կրտսեր որդուն ընտանիքի հետ միասին հրավիրել է Մեծ Բրիտանիա:

Հայտնի է դարձել, որ Չարլզը ցանկություն է հայտնել հանդիպել իր թոռներին։ Նշենք, որ Սասեքսի դքսի ավագ որդուն՝ Արչիին, վերջին անգամ Չարլզը տեսել է վեց ամսականում, իսկ փոքրիկ Լիլիբեթին ընդհանրապես չի տեսել:

Ինքը՝ արքայազն Հարին, ըստ երևույթին, դեմ չէ Մեծ Բրիտանիա գալուն։ Նախօրեին նա նույնիսկ պահանջել էր, որ երկիր այցի ժամանակ իրեն վերադարձնեն բրիտանական պետական ​​գվարդիան։ Պարզվում է, որ դուքսն իրեն անապահով է զգում իր ընտանիքի հասցեին հնչող բազմաթիվ սպառնալիքների պատճառով, և հենց այդ պատճառով է, որ նա այդքան հազվադեպ է հյուր գնում թագավորություն։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հիանալի հարցազրույց էին տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ խոսել էին այն մասին, որ իրենց համար շատ դժվար է եղել թագավորական ընտանիքում ապրելը։ Զրույցի ընթացքում Սասեքսի դուքսերը հայտարարել են, որ թագավորական ընտանիքում կա ռասիզմ։ Զույգը խոստովանել է, որ արքայազնի ընտանիքին շատ է մտահոգել դեռ չծնված երեխայի մաշկի գույնը, քանի որ Մեգանի մայրն աֆրոամերիկացի է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա