«Բավարիան» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի տրանսֆերի համար պայքարին: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, մյունխենյան թիմը կապ է հաստատել նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ և քննարկել որոշ մանրամասներ:
Հետաքրքիր է, որ «գերմանական մեքենայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանն, ու կողմերը դեռևս ոչ մի բանակցություն չեն սկսել: Սա ևս խոսում մյունխենցիների մտադրության մասին:«»
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Հալանդն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 6 ասիստի հեղինակ: Լեհ ռմբարկուի կա 21 խաղ, 31 գոլ և գոլային փոխանցում: