Բունդեսլիգա, 19-րդ տուր
«Քյոլն» 0-4 «Բավարիա»
Գոլերը՝ 0-1՝ Լևանդովսկի 9՛, 0-2՝ Տոլիսո 25՛, 0-3՝ Լևանդովսկի 63՛, 0-4՝ Լևանդովսկի 74՛
Այսպիսով, «գերմանական մեքենան» հավաքում է 46 միավոր՝ միանձնյա գլխավորելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը» 28 միավորով 8-րդն է:
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 27 խաղում լեհ ռմբարկուն արդեն խփել է 34 գնդակ:
Հաջորդ տուրում մյունխենյան գրանդը մրցելու է «Հերտայի» հետ: