Դերասան Բեն Աֆլեքը Los Angeles Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Զաք Սնայդերի «Justice League»-ի նկարահանումները համարում է իր կյանքի ամենավատ փորձը։ Դա պայմանավորված է ֆիլմի վրա աշխատանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով՝ դերասանի ամուսնալուծությունը, ալկոհոլի հետ կապված խնդիրները և ռեժիսորի դստեր ինքնասպանությունը:
«Դա վատ փորձ էր՝ պայմանավորված հանգամանքների համակցությամբ՝ իմ սեփական կյանքը, ամուսնալուծությունը, չափազանց երկար բացակայությունը, հակասական ծրագրերը, իսկ հետո Զաքի անձնական ողբերգությունը և նորից նկարահանումները», - ասել է Աֆլեքը:
Դերասանը նաև սարսափելի փորձ է անվանել նախագծին մասնակցելը, որը միավորում է այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս։