Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչում «Ատլետիկոն» 1:2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»: 62-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, Ժոաու Ֆելիշի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին և, Ունայի Սիմոնից անդրադառնալով, հայտվեց դարպասում: Գրանցվեց ինքնագոլ՝ բասկյան դարպասապահի անվան դիմաց:
77-րդ րոպեին Յերայ Ալվարեսը հաշիվը դարձրեց 1:1: Ընդամենը 4 րոպե անց Բիլբաոյի «Ատլետիկն» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակը Նիկո Ուիլյամսն էր:
93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ մադրիդյան ակումբի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը:
Այսպիսով՝ բասկյան թիմը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ Սուպերգավաթի համար կպայքարի «Ռեալի» դեմ: