Logo

Գվարդիոլա. «180 րոպեի ընթացքում Չեմպիոնների լիգայի հաղթողն ընդամենը 1 անգամ է հարվածել մեր դարպասին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:40 / 15.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը:

«Շատ պահեր ունեցանք: 180 րոպեի ընթացքում Չեմպիոնների լիգայի հաղթողն ընդամենը 1 անգամ է հարվածել մեր դարպասին Լուկակուի շնորհիվ: Ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլն արդար է լինում: Ուրախ էի, երբ հաղթեցինք «Արսենալին», սակայն դա արժանի հաղթանակ չէր: Զգացողությունները լրիվ այլ են, երբ հաղթում ենք արժանիորեն»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի առաջին շրջանում մանչեսթերյան ակումբը  նույնպես հաղթել էր նվազագույն հաշվով: Այդ ժամանակ լոնդոնցիները դարպասին ոչ մի հարված չէին կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա