Դերասան Չենինգ Թաթումը խոստովանել է, որ չի կարող դիտել Marvel-ի ֆիլմերը։ Դրա համար «մեղադրեք» չթողարկված «Gambit» ֆիլմին, որում պետք է նկարահանվեր Թաթումը. գրում է Variety-ն։
«Ես չեմ կարողացել դիտել Marvel-ի ֆիլմերից որևէ մեկը: Ես սիրում էի այս հերոսին: Շատ տխուր էր։ Դա նման էր ընկերոջը կորցնելուն, քանի որ ես շատ էի ցանկանում մարմնավորել նրան»,- ասել է Թաթումը:
Չորս տարի առաջ Թաթումն աշխատում էր սուպերհերոս Գամբիթի մասին սեփական նախագծի վրա, նա պետք է կատարեր գլխավոր դերը:
Այնուամենայնիվ, 2019-ին նախագծի վրա աշխատանքը դադարեցվեց Fox-ի և Disney-ի միացման պատճառով: Հետո Դիսնեյը որոշեց աշխատել X-Men տիեզերքի վրա, որը ներառում էր նաև սուպերհերոս Գամբիթին։ Տատումը խոստովանել է, որ դեռ հույս ունի մարմնավորել այդ կերպարին: