Ռեժիսոր Դեյվիդ Լինչը կխաղա Սթիվեն Սփիլբերգի «The Fabelmans» նոր ֆիլմում. այս մասին հայտնում է Variety-ն։
Նշվում է, որ ռեժիսորները նկարահանման հրապարակում առաջին անգամ են համագործակցելու։ Թե ինչ դեր է խաղալու Լինչը, դեռ հայտնի չէ:
«The Fabelmans»-ի սյուժեի մասին նույնպես դեռ ոչինչ հայտնի չէ։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է նոյեմբերի 23-ին՝ Գոհաբանության օրվա նախօրեին։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Միշել Ուիլյամսը, Փոլ Դանոն և Ջադ Հերշը։