Logo

Դիբալան վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:14 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Պաուլո Դիբալա

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կլքի Թուրինը՝ հաղորդում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝  28-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Ծեր Սինյորայի» հետ:

Հայտնի է, որ կողմերը վաղուց են բանակցում նոր համաձայնագրի շուրջ. սկզբում թուրինյան ակումբը նույնիսկ որոշել է բարձրացնել Դիբալայի աշխատավարձի չափը մինչև տարեկան 10 մլն եվրո, սակայն վերջին պահին մտափոխվել է:  

La Gazzetta dello Sport-ն էլ հայտնում է, որ «Յուվենտուսը» մտադիր է նվազեցնել արգենտինացու ներկայիս աշխատավարձի չափը (տարեկան 7,3 մլն), ինչն էլ ազդել է խաղացողի որոշման վրա:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմի կազմում Պաուլոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա