Logo

Disney-ն աշխատում է «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի էկրանավորման վրա

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:18 / 18.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Լիլո և Սթիչ

«Marcel the Shell with Shoes On» կարճամետրաժ մուլտֆիլմի հեղինակ Դին Ֆլեյշեր-Քեմփը նշանակվել է «Լիլո և Սթիչ» («Lilo & Stitch») կուլտային անիմացիայի խաղային կինոադապտացիայի ռեժիսոր, հայտնում է Deadline-ը։ 

Նախագծի պրոդյուսերները կլինեն Ջոնաթան Էյրիխը (Գայ Ռիչիի «Ալլադին»-ը) և Դեն Լինը (Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ «Շերլոկ Հոլմս»-ը):

Դեռ չի բացահայտվում, թե արդյոք նախագիծը կթողարկվի կինոթատրոններում, թե՞ այն կդառնա Disney հոսքային հարթակի բացառիկ նախագիծը: Թողարկման մոտավոր ամսաթիվը 2024 թվականն է։

«Լիլո և Սթիչ»-ը թողարկվել է 2002 թվականին։ Սյուժեի կենտրոնում Հավայան կղզիներում ապրող աղջկա՝ Լիլոյի և այլմոլորակային Սթիչի ընկերության պատմությունն է։


    

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ