Երգիչ Էդ Շիրանը The Collector's Edition փոդքասթում խոստովանել է, որ ճնշված է եղել, երբ օգտագործում էր իր բջջային հեռախոսը:
«Ես հիասթափված և ճնշված էի զգում ինձ, երբ օգտագործում էի բջջային հեռախոսս։ Ես ամբողջ ժամանակ վատ տրամադրություն էի ունենում»,- ասել է Շիրանը:
Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես թե ինչ-ր «քող է հանվել»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտն օգտվում է հիմնականում էլեկտրոնային փոստից։
Շիրանը մի քանի օրը մեկ պատասխանում է տասնյակ նամակների և իրեն ծանրաբեռնված չի զգում: Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության պատճառով այժմ իրեն ոչինչ չի շեղում սիրելիների հետ իրական շփումից։
Ավելի վաղ Էդ Շիրանը սկսել էր կառուցել իր «թաղման պալատը»։