
Amazon-ը հրապարակել է «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի առաջին թիզերը:
Կարճ հոլովակում, որն առաջին անգամ ցուցադրվել է Super Bowl-ում, էլֆեր Գալադրիելը և Էլրոնդը, ըստ երևույթին, պատրաստվում են մարտի, ինչպես նաև տեսանելի են օրկերն ու հոբիթները:
Սերիալի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերի 2-ին: Սերիաները կցուցադրվեն շաբաթը մեկ անգամ՝ «Prime Video»-ով:
Սերիալի առաջին կադրերը թողարկվել են փետրվարի 11-ին և հակասություններ են առաջացրել Թոլքինի գրքերի երկրպագուների շրջանում, որոնք դժգոհել են, որ էլֆերից մի քանիսը թխամաշկ են։

